Լևոն Արոնյանը բազմաթիվ անգամներ է հայրենակիցներին հպարտանալու առիթ տվել։ Շախմատիստը, սակայն, վերջերս հայտարարեց, որ դադարում է Հայաստանի անվան տակ ներկայանալ։

Այժմ Արոնյանը մասնակցում է շախմատային պարտյաների և հաղթանականեր գրանցում։ Վերջերս էլ հայտնի շախմատիստը հերթական հաղթանական է տոնել։

Նա մասնակցել է FTX Road to Miami մրցարշավին և հաղթանակ գրանցել։ Սա լավ առիթ է եղել, որպեսզի Լևոնը այն տոնի սիրելիի հետ։ Նա լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ կնոջ և սիրելի շնիկի հետ է։

Ընտանիքը չափազանց երջանիկ տեսք ունի և ուրախ է հերթական հաղթանակի համար։ Լուսանկարներին կից Լևոն Արոնյանը գրել է․ «Տոնում եմ իմ հաղթանակը FTX Road to Miami-ում իմ սիրելիների հետ: Մենք չեմպիոններ ենք»։

Մեկնաբանություններում սիրված և ճանաչված շախմատիստին շնորհավորել են և ջերմ խոսքեր հղել ինչպես հաղթանակի կապակցությամբ, այնպես էլ ընտանիքին և հարատև սեր մաղթել զույգին։