Գրեթե բոլոր հայուհիները Ամանորին պատրաստվում են դեռ ամիսներ առաջ։ Նրանք մտահոգվում են ոչ միայն իրենց արտաքին գեղեցիկ և տոնական տեսքով, այլ շատ կարևոր են համարում Ամանորյա տոնական սեղանի տեսքը և համը։

Եվ ահա, բերել ենք մի աղցան, որն իսկապես հրաշալիք է և անչափ հարմար տոնական սեղանը զարդարելու համար։ Այն առանձնանում է տոնական գեղեցիկ տեսքով, այնպես էլ համեղ և յուրահատուկ համային հատկանիշներով։

Այն ստանալու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ բաղադրամասերը՝
Ծխեցված հավի միս — 1/2 հ․
Խաշած հավկիթ — 4 հ․
Սալորաչիր — 40 գ
Վարունգ — 1 հ․
Պանիր — 100 գ
Մայոնեզ
Զարդարանքի համար — 1 վարունգ, ընկույզ, հազարի տերևներ

Եթե նկատեցիք աղցանի պատրաստման համար քիչ բաղադրամասեր են հարկավոր։ Հավատացնում ենք՝ պատրաստման ընթացքը նույնպես այդչափ դյուրին է։

Պատրաստեք, ճաշակեք և հաճելիորեն զարմացրեք հարազատներին և մտերիմներին։ Պատրաստման մանրամասներին ծանոթացեք ստորև կցված տեսանյութում։ Մաղթում ենք բարի դիտում, բարի պատրաստում և բարի ախորժակ։