Անժելա Սարգսյանը վերջին շրջանում մեծացրել է համացանցային տիրույթում իր ակտիվությունը։ Նա հիմնականում ներկայացնում է ժամանցային դրվագներ, ինչպես նաև դստեր մասնակցությամբ որոշակի կադրեր և ուշագրավ հատվածներ։

Դերասանուհին ապրում է Ամերիկայում։ Նա հարցազրույցներից մեկում նշել է, որ սիրում է կյանքը։ Ճիշտ է, սկզբնականում շրջանում ունեցել է բարդություններ, դժվարություններ, սակայն այդ ամենը նա կարողացել է հաղթահարել իր ուժեղ բնավորության շնորհիվ։

Այս անգամ Անժելան ավելի կենցաղային բնույթի հրապարկում է կատարել։ Նա ցույց է տվել, թե ինչպես է ժամանակն անցկացրել խոհանոցում։

Պարզվում է դերասանուհին երբեք չէր պատրաստել տոլմա և ահա առաջին անգամ փորձ է կատարել պատրաստել այս անչափ համեղ հայկական ուտեստը։ Տեսանյութում դերասանուհին պատմում է, որ առաջին անգամ ամառային տոլմա է պատրաստում, որը պետք է հյուրասիրի իր ամերիկաբնակ հայ և ամերիկացի ընկերներին։

Դերասանուհին հավելել է, որ տոլմա պատրաստելը սովորել է մայրիկից։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։