«Տո՛ քո ողորմելի կյանքը քո ընտանիքին պետք չի և դու չկարողացար էդ կարևոր պահին քո կյանքով փրկել շատ արժեքներ»․ որդեկորույս հայրը Փաշինյանի մասին․ տեսանյութ


Անժելա Թովմասյանի հաղորդմանը հյուրընկալվել էր որդեկորույս հայր։ Նա Անժելայի հետ զրույցում նշել է, որ ոչ ոքի չի պատրաստվում ներել։

Մանուկյանի խոսքով՝ այն անձիք, ովքեր կարողացել են ռազմի դաշտում լքել քաջերին ու թողնել մենակ, դա արդեն ամենամեծ դավաճանությունն է։ Որդեկորույս հայրը իրեն համարում է պարտված և հավելում, որ չի կարողանա խաղաղվել, մինչև չտեսնի այն դեմքերը, որոնց պատճառով կորցրել է հայրենիք և զինվոր։

Մանուկյանը հիշել է, որ Ղարսը թողնելիս՝ որոշ հրամանատարներ ինքնասպան եղան։ Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է ուղիղ եթերում իր ժողովրդին հայտներ, որ իրեն կապիտուլյացիա են պարտադրում և նա իր ինքնասպանությամբ փորձում է չեղարկել դա։

«Սակայն նա այնքան  մորթապաշտ, ողորմելի է և էն որ հայտարում էր՝ պետք լինի կյանքս կտամ, տո՛ քո ողորմելի կյանքը քո ընտանիքին պետք չի և դու չկարողացար էդ կարևոր պահին քո կյանքով փրկել շատ արժեքներ և դա դու կարող էիր անել, բայց քո մորթապաշտությունը դրան թույլ չտվեց։

Դա քաջի, հզորի, հայրենիքն ու ազգը իրապես սիրողի քայլ կարող էր լինել և դա կարող էր անել, այո՛, նման մարդը, դո՛ւ՝ երբեք»,- բարկացած հայտարարել է զինվորի հայրը։ Մանրամասները՝ կից տեսանյոյւթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: