«Տղերքը եռագույնն են դնում Իշխանասարի գագաթներից մեկի վրա»․ Ավետիք Չալաբյան․ տեսանյութ


Ավետիք Չալաբյանը, ով  հանդիսանում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, համացանցային իր տիրույթում գրառում է կատարել վերջին շաբաթներում Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նա ցույց է տվել, թե հակառակորդ երկրի հետ ինչպես պետք է գլուխ բերել սահմանազատման աշխատանքները, որոնք ոչ մի կերպ հանգուցալուծում չեն գտնում արդեն շաբաթներ շարունակ։

Նրա գրառումը ոգևորող է։ Նա ցույց է տվել, թե ինչպես են մեր տղաները հայկական դրոշը տեղադրել Իշխանասարի գագաթներից մեկի վրա։

Չալաբյանը նշել է, որ թշնամու հետ այլ լեզվով խոսել հնարավոր  չէ և սա է միակ մոտեցումը։ Սահմանազատման կարելի է գնալ միայն այսպես։ Նշել է, որ որքան կարողանան և որքան ների տղաների ուժը պիտի առաջ ընթանան։

Նա մասնավորապես գրել է․  «Որքան ուժներս պատի, առաջ գնալով ու հետ շպրտելով, մնացած երկրները մտահոգ հայտարարություններ կանեն և կատարվածը կընդունեն որպես փաստ։ Կեցցեն մեր տղերքը»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!