«Տղես հեռադիտակով նայում էր՝ ոնց են դրանք մտնում տուն, դուրս գալիս, տեղս չէի գտնում, բայց հրաման չէին տալիս, որ կրակենք»․ քաշաթաղցին մանրամասներ է հայտնել․ տեսանյութ


Այսօր Կառավարության շենքի դիմաց քաշաթաղցիները  ակցիա էին  իրականացնում։ Նրանցից մեկը լրագրողի հետ զրույց է ունեցել և պատմել, որ սարսափելի ծանր օրեր է ունեցել։

Զրկանքներ կրած բնակիչը խոսել է հոկտեմբերին տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հակառակորդը ներխուժել էր հայկական տարածք։

Սուրեն Մանուկյանը պատմել է, որ հեռվից տղայի հետ տեսնում էին, թե ինչպես է հակառակորդը ելումուտ անում իրենց տանը, սակայն իրենք իրավունք չունեին կրակելու, կասեցնելու հակառակորդի շարժը։ Ղափանի գեներալը հրաման էր տվել ոչ մի դեպքում չկրակել։

«Տղես սնայպերի հեռադիտակով նայում էր՝ ոնց են դրանք մտնում տուն, դուրս գալիս, տեղս չէի գտնում, բայց հրաման չէին տալիս, որ կրակենք սրտներս հանգստանա», — լրագրողին պատմել է Քաշաթաղի բնակիչ Սուրեն Մանուկյանը։

Բնակիչներից մեկն էլ հայտնել է, որ ամսական 68 000 դրամով իրենք չեն կարողանում ապրել, քանի որ չգիտեն այդ գումարով գդալ, ափսե գնեն, թե՞ ուտելիք։ Քաշաթաղցիների խոսքը, բողոքի ակցիան  մանրամասնորեն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: