Նանե Արզումանյանը համացանցային հարթակում ակտիվ է և հաճախ է ընտանեկան հրապարակումներով հանդես գալիս։ Նանեն եղբոր որդիների հաջողություններով ուրախանում է և մշտապես փորձում լինել նրանց կողքին և սատարել ցանկացած հարցում։

Այս անգամ նա շնորհավորել է եղբորորդու տարեդարձը և ջերմագին մաղթանքներ հղել։ Գրառումը բավականին հուզիչ է ստացվել։ Լրագրողը մասնավորապես գրել է․ «Տղաս դարձավ 18 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, իմ Էրիկ, իմ ԵՂԲՈՐ ՏՂԱ, իմ ԵՂԲԱՅՐ, իմ լավագույն ԸՆԿԵՐ։

Հաճախ զարմանում եմ, թե ինչպես կարող է տղան այս տարիքում լինել այսքան ՏՂԱՄԱՐԴ։ Ամենաթասիբով գանձս, ես երջանիկ եմ քեզանով, վստահ եմ՝ Հայրդ հպարտանում է վերևից…

Քո հարցում բառերը քիչ են, խոսքերը՝ դատարկ… Երջանիկ եմ, որ ոչ թե հորաքույրդ եմ, այլ՝ Քույրդ»։

Մեկնաբանություններն անմիջապես ողովել են ջերմ ու բարի մաղթաքններով, շնորհավորանքներով։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում։