Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Քրիստինա Եղոյանը սպասում է երկրորդ բալիկին։ Նա անչափ երջանիկ է, որ երկրորդ անգամ կմայրանա։

Նա հետևորդներին սիրով տեղեկացրել է այդ մասին և խոստացել, որ առաջիկայում կբացահայտի երկրորդ բալիկի սեռը։ Նա սեռի պարզման արարողությունն անչափ գեղեցիկ է կազմակեպել, սակայն հայտնել սեռը՝ չի շտապել։

Դերասանուհի երգչուհին հոլովակ է հանրայնացրել, որտեղ սև և սպիտակ գույներով է եղել ամեն ինչ, ինչն էլ հնարավորություն չի տվել հետևորդներին հասկանալ, թե ինչ սեռի երեխա է երգչուհու երկրորդ բալիկը։ Նշենք, որ Քրիստինան դուստր ունի, ով դեռ երկու տարին չի բոլորել։

Քրիստինա Եղոյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել աշխատանքային գործունեությամբ և նույնիսկ քույրիկի հետ համատեղ նոր բիզնեսով են սկսել զբաղվել։ Նրանք հիմնել են ֆոտոստուդիա և այժմ զբաղված են ստուդիայի աշխատանքներով։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Քրիստինայի նոր հոլովակը և մի քանի այլ լուսանկարներ, դրվագներ։