Տիգրան Ասատրյանը մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։ Նա սիրով մանրամասնում է իր կյանքում տեղ գտած ուշագրավ իրադարձությունները։

Երգիչը բնակվում է Ամերիկայում և ակտիվ զբաղվում երգարվեստով։ Նա մեկը մյուսի ետևից նոր ստեղծագործություններ է ներկայացնում իր հանդիսատեսին։ Երեկ ամերիկաբնակ երգիչը հայտարարեց, որ գնում է Լոս Անջելեսից և առաջիկայում կհայտնի, թե որ քաղաք է ժամանելու։

Տիգրան Ասատարյանը նաև հաճախ է ընտանեկան կադրեր հանրայնացնում, որտեղ բոլոր անդաները ապրում են միասին, երջանիկ և խաղաղ կյանքով։

Այս անգամ երգիչը ներկայացրել է հայրիկի՝ երջանկահիշատակ Արամ Ասատրյանի հետ համատեղ արխիվային լուսանկար։ Լուսանկարը Տիգրան Ասատրյանը հանրայնացրել է հայրերի օրվա առիթով։ Երեկ ԱՄՆ-ում տոնվում էր հայրերի օրը։

Տիգրանը անմասն չի մնացել և առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ հայրիկի մասին հիշեցնելու հետևորդներին։ Մեկնաբանություններում երգչի հետևորդները ջերմ խոսքեր են հղել երգչին։