Մարտին Մկրտչան և Հռիփսիմե Հակոբյան ամուսնական հայտնի զույգի կազմած ընտանիքով հիանում են շատերը։ Համացանցային հարթակներում արտիստներին հազարավոր օգտատերեր են հետևում, և իրենց հիացմունքն արտահայտում նրանց նկատմամբ։

Զույգը երկու որդիների ծնողներ է։ Նրանց երկրորդ որդին մի քանի ամսական է։ Իսկ առաջնեկին՝ Լեոյին, ճանաչում են արդեն բոլորը։ Տղան, իրոք, տաղանդավոր է։ Նա երբեմն երաժշտական ելույթներով է հանդես գալիս։

Նա շատ լավ ձայնային տվյաներ ունի և հիացնում է բոլորին։ Լեոն ամչափ արտիստիկ է և բեմում անչափ լավ է զգում իրեն։ Նա մի քանի անգամ մայրիկի և հայրիկի ուղեկցությամբ բարձրացել է բեմ և ծնողների հետ կատարել նրանց երգացանկից փոքրիկ հատվածներ։

Հռիփսիմեի և Մարտինի երկրպագուները հնարավորություն են ունեցել լսել տղային և ջերմ ծափողջյուններ հղել։ Այս անգամ հետաքրքրական տեսանյութով է կիսվել Մարտինը։ Տեսանյութն արված է ավտոմեքենայում, որտեղ Լեոն եկեղեցական երգ է մրմնջում և աղոթք ասում։

Նրա ձայնի մեջ մաքրություն կա, և այն հրաշալի է ստացվում տղայի մոտ։ Մարտին Մկրտչյանը տեսանյութին հումորային գրառում է կցել․ «Տեր Լեո»։ Տեսանյութը դիտեք վարը։