«Տեսնենք, թե ով է առաջին օլիգարխը, որ նման նվեր կանի հայ զինվորին»․Կարին Տոնոյան


Կարին Տոնոյանը, ով մշտապես սատարում է բանակին, այսօր էլ բանակի կողքին է և ինչպես կարողանում է փորձում է օգտակար լինել։

Իր ուժերի ներածին չափով հերոսի մայրը անում է անհրաժեշտը։ Այս օրերին Կարին Տոնոյանին հայտնի է դարձել, որ բանակին տրակտորներ են անրաժեշտ և ահա նա հերթական գրառմամբ է հանդես եկել՝ հույս ունենալով, որ տղաներին կարող է օգտակարր լինել։

Հերոս Մենուայի մայրը խնդրում է տարածել իր գրառումը, որպեսզի այն  շատ մարդ տեսնի և հնրավորություններն ավելի լայնանան ու օգնությունը հնարավոր լինի իրականացնել։

Կարին Տոնոյանը դիմել է օլիգարխներին։ Նա մասնավորապես գրել  է․ «Խնդրում եմ բոլորին տարածել, որ հասնի իրենց.

Հայ օլիգարխնե՛ր, գուցե մի քանի հատ տրակտոր առնեք դիրքերի համար, դա էլ հո մենք չենք կարող առնել: Տեսնենք, թե ով է առաջին օլիգարխը, որ նման նվեր կանի հայ զինվորին»։


Понравилась статья? Поделиться с друзьями: