Տեսնելով կրակը՝  պառկել է զինվորի վրա և  փրկել նրա կյանքը․ «պարի արքա», ում թռիչքը հասավ երկինք, որ խաղաղություն բերի․․․


Հայրենիքը նորովի մեզ նվիրեցին լուսավոր տղաները, որոնք մարտնչեցին անմնացորդ՝ մտքում ունենալով միմիայն հայրենիքի սերը։ Տղաների հայրենասիրությունն այլ էր և նրանցից շատերն հայրենիքի շենացմամբ կզբաղվեին այլ ոլորտում և բարձր կպահեին Հայաստանի անունը, բայց ավա՜ղ․․․

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու բարձր պահենք նրանց հերոսական անունները։ Անմահացած հերոսներից մեկն էլ Գալստյան Շահենն է։ Ծնվ․ է 2001 թ․։

Տիրապետում էր չորս լեզուների։ Նրան պարի արքա էին անվանում։ Տասներեք տարեկանից տարբեր երկրներում ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ օտար բեմերում։ Եվ մշտապես զբաղեցրել է 1-ին և 2-րդ հորիզոնականները։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է ՀՊՄՀ պարարվեստի բաժին։

Բերդ անսամբլում որպես մենակատար է հանդես եկել։ Ծառայում էր Լուսակերտում։ Արժանացել էր բազմաթիվ խրախուսանքների։ Շահենի լուսանկարը՝ որպես օրինակելի զինվոր, փակցված էր զորամասի պատին։ Հրետանավոր էր։ Վեց ամիս անց ծառայությունը շարունակել է Կապանում։

Դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտը մասնակցել է ռազմական գործողություններին և հոկտեմբերի տասին՝ Ջաբրայիլում տեսնելով կրակը՝ պառկել է զինվորի վրա և փրկել նրա կյանքը։ Շահենը հավերժ մնաց սահմանին։ Նրա պարային թռիչքը հասավ երկինք, որ խաղաղություն բերի․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!