Հասմիկ Խոջյանն ամուսնությունից հետո շարունակում է համացանցային ակտիվությունը պահպանել։ Նա հետևորդների հետ չափազանց ակտիվ է և նրանց ցույց է տալիս գրեթե ամեն բան։

Դերասանուհին սիրով ներկայացնում է առօրյան և պատմում իր կյանքում տեղ գտած ուշագրավ իրադարձությունների մասին։

Հասմիկը դերասնուհու մասնագիտությանը զուգահեռ ներկայանում է նաև որպես բլոգեր, ինչը շատ լավ է ստացվում դերասանուհու մոտ։ Որպես դերասանուհի հեռուստադիտողը նրան նույնպես սիրում է և հիանում նրա խաղով։

Հասմիկն այս անգամ ցույց է տվել, թե ինչ հոգատար տատիկ ունի իր ամուսինը։ Նա որոշել էր օգնել նորաթուխ հարսիկին։ Նա Հասմիկին ուղարկել է պատրաստի ուտեստ, որն էլ Հասմիկը լուսանկարել է և հանրայնացրել է։

Հասմիկը շոյվել էր նման վերաբերմունքից և կիսվել հետևորդների հետ։ Լուսանկարը դերասանուհին մակագրել է․ «Ամուսնուս տատիկն էր ուղարկել՝ գիտեր, որ հյուրեր ունենք, ուզում էր օգնել ինձ»։