Տեսեք թե ինչպես է Գուրգեն Դաբաղյանն անցկացրել հորեղբոր տարեդարձը․ դհոլ-զուռնայով իրական տոնի է վերածել․ տեսանյութ


Գուրգեն Դաբաղյանը համացանցում ակտիվ է և սիրով ներկայացնում է հետևորդներին իր կյանքում տեղ գտած հետաքրքրական դրվագները։

Այս անգամ սիրված երգիչը ներկայացրել է ընտանեկան իրադարձություն։ Օրը Դաբաղյանների ընտանիքում տոնական է եղել։ Նրանք հիանալի են այն անցկացրել։ Երգիչը նշել է, որ հորեղբոր ծննդյան օրն է եղել, որն իրենց համար իրական տոն է։

Գուրգենը ցույց է տվել, թե ինչպես են ապահովել երաժշտական կողմը։ Ընտանիքում երաժշտությանը մոտ են կանգնած գրեթե բոլորը։ Մեկն ապահովել է դուդուկը, մյուսը՝ դհոլը, դե իսկ դաշնամուրն էլ նվագել է Գուրգենը։

Երգիչը տոնական օրվանից մի շարք դրվագներ է ներկայացրել, որոնցից կարելի է ենթադրել, որ իսկապես հրաշալի տարեդարձ են կազմակերպել հորեղբոր համար և մեծ ընտանիքով ուրախ օր ունեցել։

Հնչել են հայկական ժողովրդական երգեր, որոնք մեծ բավականություն են պատճառել ներկաներին։ Ընտանեկան տոնական իրադարձությունից մի փոքրիկ հատված կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: