Ամանորը փոքրիկների ամենասիրելի տոնն է։ Հենց երեխաներն են, որ հավատում են ամանորյա հրաշքներին և հենց փոքրիկներն են, որ տոնը հրաշք են դարձնում անկախ հանգամանքներից։

Երեխաներին հետևելը, նրանց մտքերը լսելը ամենահետաքրքրականն են։ Հայաստանյան վերջին ծանր դեպքերից հետո մեկմեկու միայն խաղաղություն ենք ցանկանում, քանի որ խաղաղության գինը շատ լավ հասկացան բոլորը։

Երգչուհի Սիրուշոն, ով խուսափում է հրապարակել երեխաների մասնակցությամբ լուսանկարներ, տեսանյութեր, այս անգամ ցույց է տվել, թե ինչպես են նրանք նամակ գրում Սանտային։

Երգչուհին հանրայնացրել է տեսանյութ, որտեղ երկու եղբայրները նամակ են գրում։ Փոքրը թելադրում է մեծ եղբորը, որպեսզի նա գրի իր խնդրանքը, իսկ մեծ եղբայրը գրի է առնում այն, ինչ փոքրը խնդրում է։

Երգչուհու մեծ տղան յոթ տարեկան է, իսկ փոքրը՝ հինգ։ Խաղաղություն ենք մաղթում բոլոր մանուկներին և թող բոլոր երեխաների երազանքները այս Ամանորին կատարվեն։ Սիրուշոյի հանրայնացված տեսանյութը դիտեք վարը։