Բերել ենք մի գեղեցիկ պատմություն, որն ապրեցնում, հուսադրում և ուղղակի ժպիտ է պարգևում։

Հայաստանի հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունները շատերին ստիպեցին փոխել պատկերացումները հայրենասիրության գաղափարի վերաբերյալ։

Վերջին սերունդն այլ կերպ է դիտարկում այն և հերոսներին, ովքեր շարունակում են ապրել ու արարել մեր կողքին, սրբորեն է վերաբերվում, իսկ անմահացած հերոսներին, ովքեր կյանքով պահպանեցին մեր խաղաղությունը, սուրբ փարոսներ, որոնք մահից հետո էլ շարունակում են լուսավորել, լուսավորել իրենց իսկ սխրանքով, որ հայրենիքը միշտ վառ մնա, իսկ իրենց գործն՝ անմահ։

Մեր կողքին ապրող հերոսներից մեկը՝ Հայկ Աղաջանյանը, ուրախացրել է բոլորին․ նա նշանադրվել է և հստակ է՝ պետք է երջանիկ լինի։ Հայրենասեր քաջ արծիվ լինելուց զատ, հերոսը ռոմանտիկ և կյանքով լեցուն երիտասարդ է։

Նա գեղեցիկ անակնկալ է կազմակերպել սիրելիի համար և ամուսնության առաջարկություն արել սիրելիին։ Անսահման երջանկություն ենք մաղթում գեղեցիկ զույգին։