Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննան, բավական ակտիվ էր համացանցում։ Երրորդ բալիկի լույս աշխարհ գալուց հետո մի փոքր պասիվացավ։ Նա հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում։

Նրա օգտահաշվում կարելի է գտնել մի շարք հետաքրքրական բաղադրատոմսեր, որոնք բուսական ծագում ունեն։

Ինչպես հայտնի է շատերին Գարիկ Պապոյանը կենդանական ծագման սնունդ չի ընդունում։

Մարիաննան բացի խոհանոցային նյութերից տեղադրում է նաև գեղեցիկ լուսանկարներ երեխաների և իր մասնակցությամբ։

Այս անգամ հայտնի հումորիստի, դերասանի և պրոդյուսերի կինը ամանորյա հրաշալի լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ նա հեքիաթային տեսք ունի և ասես հեքիաթից դուրս եկած կերպար լինի։ Լուսանկարներին կից Մարիաննան գրել է․ «Ամանորյա շունչը զգացվում է արդեն ոնց որ։

Իհարկե մրգերն ինձնից անպակաս են»։ Ավելի վաղ Մարիաննան ցույց է տվել, թե ինչպիսի տեսքով է ներկայացել Սոնա Ռուբենյանի հարսանիքին։

Նյութին կից ներկայացնում ենք նաև Մարիաննայի կողմից այլ առիթներով հանրայնացված լուսանկարներ ևս։