Քրիստինե Պեպելյանը բնակություն է հաստատել Ամերիկայում և այնտեղ էլ ծավալում է իր գործունեությունը՝ թողարկում նոր երգեր, մասնակցում տարբեր միջոցառումների, համերգների և այլն։

Համացանցային տիրույթում երգչուհին նույնպես ակտիվ է։ Նա մի քանի տարի շարունակ հետևորդներին ցույց չէր տալիս որդուն, սակայն վերջերս որոշեց ի վերջո ցույց տալ նրան։

Փոքրիկը բավականին նման է մայրիկին, իսկ թե կընտրի՞ մայրիկի ուղին և կգնա՞ երգարվեստի ճանապարհով, դեռևս պարզ չէ։ Նա բարձրացրել է սոցիալական տիրույթում իր ակտիվությունը և երբեմն որդու մասնակցությմաբ դրվագներ է հանրայնացնում և հետևորդերի հետ կիսվում իր երջանկությամբ։

Այս անգամ Քրիստինեն մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ խաղում է որդու՝ Արեգի հետ։ Փոքրկով ուղղակի հիանալ կարելի է։ Նա հրաշալի ներգրավված է խաղի մեջ։

Ներկայանում է խանութի վաճառող, այնուհետև խոսում հեռախոսով, իսկ հոլովակն էլ համեմված է մայրիկի հումորային մակագրություններո։ Զվարճալի հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։