Տեսեք՝ ինչպես է Անահիտ Կիրակոսյանը շնորհավորել ամուսնու ծննդյան օրը


Հրաշք գեղեցկուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում հիանալի տոն էր՝ ամուսնու՝ Արտակ Սարգսյանի ծննդյան օրն էր։ Օրիգինալ մտքերի սիրահար Անահիտը որոշել է հիասքանչ կերպով շնորհավորել սիրելիի ծննդյան օրը՝ իրենց բալիկների հետ համատեղ հումորային տեսահոլովակ ձայնագրելով։

Նա տեսահոլովակին կից նաև գեղեցիկ մակագրությամբ շնորհավորել է սիրելիին․ «Ուռա։ Շնորհավոր Արտ, ծնունդդ․․․ Մնացածը՝ հոլովակում»։

Մակագրությունում նա ավելացրել է՝ բալիկները կրում են հայրիկի շապիկները։ Դե իսկ իր շապիկի վրա պատկերված է մի քանի սերունդների սեր, անկրկնելի Ադրիանո Չելենտանոն։

Գեղեցիկ տեսահոլովակը բաղկացած է մի շարք մոնտաժված կադրերից։ Անահիտն ու բալիկները նկարահանել են՝ ինչպես են սիրելի հայրիկին տալիս ամենը, ինչ նա սիրում է, որպեսզի նա իրեն լավ զգա։

Կադրերում երևում է՝ ինչպես է Արտակն ուտում խորովածը, վարունգը, ձմերուկը, սառույցով ջուր և գարեջուր խմում։ Վերջում բոլորը միավորված երգում են՝ որքան են սիրում նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!