Տեսեք՝ ինչպես են միասին իրենց հանգիստը վայելում Սամվել Ալեքսանյանի ու Սամվել Կարապետյանի կանայք՝ Դուբայում


Գործարարներ Սամվել Ալեքսանյանի և Սամվել Կարապետյանի տիկնայք՝ Շողերինան և Էթերինան, մտերիմ են․ նրանք ընկերուհիներ են և նախընտրում են հանգիստն ու ժամանցը միասին անցկացնել։

Այս օրերին Շողերինան գտնվում է երկրից դուրս․ նա տարվա ցուրտ եղանակի հանգստյան համար նախընտրել է տաք երկրները։

Շողերինան 2 դուստրերի հետ գտնվում է Դուբայում, որրտեղ ժամանել է մասնավոր ինքնաթիռով։ Շողերինային է միացել նաև Էթերինան։

Շողերինան բավականին ակտիվ գործունեություն է ծավալում ինսթագրամյան իր հարթակում և ամեն օր ցույց տալիս, թե ինչպես է անցկացնում օրերը։ Նա հաճախ ցուցադրում է աշխատանքային եռուզեռը և հարթակն օգտագործում սեփական բիզնեսը գովազդելու համար, սակայն այս օրերին նրա ինսթագրամյան հարթակը լի է հանգստյան ժամանցի դրվագներով։

Օրեր առաջ Էթերին տոնում էր տարեդարձը և այդ առիթով Շողերինան ընկերուհու հետ համատեղ լուսանկար էր հանրայնացրել և ջերմորեն շնորհավորել լավագույն ընկերուհուն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!