Ձմեռային ցուրտ օրերը ջեմացրեք և մթնոլորտը դարձրեք ընտանեկան ու հաճելի տաք թեյի սեղանի շուրջ։ Այս եղանակին տաք թեյն իսկապես ջերմացնում է և բոլորին հավաքում մեկ սեղանի շուրջ։ Իսկ թեյը լրացրեք մեր առաջարկած հրաշք պիրոգով, որն իսկապես անչափ համեղ է ու նուրբ։ Այն կխենթացնի ձեզ իր նուրբ համով։

Եվ այսպես, այս պիրոգը ստանալու համար պատրաստեք հետևյալ մթերքները․
Հավկիթ — 4 հ․
Շաքարավազ — 250 գ
Ալյուր — 350 գ
Փխրեցուցիչ — 2 թ․գ․
Աղ — 1 պտղունց
Կարագ — 70 գ
Կաթ — 240 մլ
Վանիլ — 1 թ․գ․

Ինչպես նկատեցիք մթերքներն անչափ պարզ ու հասանելի են։ Դա նշանակում է, որ պատրաստման հետ կապված որևէ խոչընդոտ լինել ուղղակի չի կարող։

Սկզբնական փուլում հավկիթները հարեք աղի և շաքարավազի հետ, այնուհետև հարկ կլինի զանգվածին միացնել ալյուրը, որին նախապես խառնեք փխրեցուցիչը։

Պիրոգի պատրաստման ողջ մանրամասները կգտնեք վարը կցված տեսանյութում։ Պատաստման բարի ընթացք ենք մաղթում և իհարկե անուշ համտեսում։