«Տաք էր օդը, ամեն ինչը, որտեղ կպնում էիր, վառվում էիր»․Սուրմալուի պայթյունից տուժած քաղաքացին մանրամասներ է պատմում․ տեսանյութ


Սուրմալուի ողբերգական պայթյուններից օրեր առևտրականներից մեկը՝ Մարտիկ Սարգսյանը, կանացի հագուստ էր վաճառում։

Նա վնասվածքներ ունի և այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ էլ ստանում է համապատասխան բուժօգնություն։ Առևտրականը մանրամասներ է ներկայացրել և պատմել, թե ինչէ իրականումմ տեղի ունեցել պայթյունի պահին և կիսվել զգացողություններով։ Մարտիկ Սարգսյանը սկզբում մտածել է՝ կռիվ է սկսվել կամ ահաբեկչության են ենթարկվել։

Պայթյունի պահին նա գտնվել է խանութում կնոջ, որդու և ընկերոջ հետ, ով երեխայի հետ այցելել էր խանութ կնոջ համար գնում կատարելու։ Քաղաքացին պատմում է՝ ամեն բան չափազանց տաք էր, եռացող, օդն անգամ։

«Որտեղ կպնում էիր, վառվում էիր»,- մանրամասնում է Մարտիկը։ Կարողացել է դուրս պրծնել դռան վերևի բացված անցքով, ապա հիվանդանոցում իմացել է, որ ընտանիքը և ընկերը ողջ են։

Մարտիկը վաթսունինգ տարեկան է, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։ Մանրամասները դիտեք տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: