Ամանորը նաև մի այնպիսի ժամանկաշրջան է, երբ կարևոր է հին տարվա ամփոփումը և նորի նպատակային սկիզբը։ 2022-ը կորուստներով լի էր։

Քաղաքացիների միակ ցանկությունը խաղաղությունն է։ Խաղաղությունն է, որ անչափ հարկավոր է աշխարհին։ Այս նյութում կներկայացնենք հայ այն հայտնիներին, ովքեր հեռացան այս աշխարհից 2022-ին։

Սա ևս մեկ առիթ է հիշել նրանց, մեծարել ու ապրեցնել։ Փետրվարին կյանքից հեռացավ Արթուր Գրիգորյանը, ում մահը սգում էր ողջ հանրությունը, այնուհետև հայ հանրությանը ցնցվեց երիտասարդ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան լուրը։ Հաղորդավարուհին Դեբեդի զոհը դարձավ։

Իսկ ամռանը հրաժեշտ տվեցինք Ռաֆայել Քոթանջյանին, սեպտեմբերին մահացավ Վրույր Հարությունյանը։ Այնուհետև կրկին հանրությունը ցնցվեց երիտասարդ մահվան դեպքից․ այս անգամ Գայանե Փայտյանը, ով երկու մանկահասակ երեխաների մայր էր։

Իսկ նոյեմբերին հանրությանը հայտնի դարձավ Բագրատ Գևորգյանի մահը։ Յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկացեք վարը կցված տեսանյութում։