Տարիներ անց Վահագն Գրիգորյանն ընտանիքի հետ Հայստանում է․ տեսանյութ


Վահագն Գրիգորյանին կհիշեն շատերը։ Հումորիստ դերասանը ժամանակին խաղում էր հումորային ակումբներից մեկում և առանցքային դերեր կերտում։

32 ատամ ակումբը ժամանակին ամենառեյտինգային նախագծերից մեկն էր, որտեղ էլ հեռուստադիտողը ծանոթացավ տաղանդավոր մի շարք հումորիստների հետ և ամեն շաբաթ երեկոյան նրանց հետ միասին վայելում էր երեկոն։ Վահագնը ամուսնացել է Իռենի հետ, ով սիրված ու ճանաչված պարուհի է։ Այնուհետև ընտանիքը որոշում կայացրեց բնակություն հաստատել Ամերիկայում։

Նրանք արդեն բավականին երկար ժամանակահատված է, ինչ բնակվում են ԱՄՆ-ում և էկրաններին չեն երևում։ Ամուսիններն իրենց աշխատանքային գործունեությունը, սակայն, սկսեցին ծավալել այնտեղ։

Վահագնը և Իռենը երկար տարիներ հայրենիքում չէին եղել և ահա այս օրերին ընտանիքը Հայաստանում է։ Այդ առիթով նրանք անչափ ուրախ են և երջանիկ։

Իռենն ու Վահագնը համացանցային իրենց տիրույթում ցույց են տվել, թե ինչպես են իրենց ընկերներն ու մտերիմներն անչափ մեծ ջերմությամբ դիմավորել Զվարթնոց օդանավակայանում։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!