72-ամյա Սոֆի Դևոյանը նորովի է ներկայացել։ Տարիներն ասես շրջանցում են այս շքեզ կնոջը։ Նրանից շատերն են սովորում։ Ճանաչված և սիրված պարուհին օրինակ է շատերի համար։

Նրա թոռնուհին՝ Սոֆի Դևոյան կրտսերը, տատիկի հետքերով է քայլում։ Նա պաշտում է պարը, ինչպես տատիկը։ Կրտսեր Սոֆին հաճախ է նշում, որ տատիկից ամեն բան է սովորում, տատիկը նրա ուժն է և խորհրդատուն։

Թոռնուհին երբեմն տատիկի հետ համատեղ լուսանկարներ է ներկայացնում և հպարտանում իր գեղեցկուհի տատիկով։

Այս անգամ երկու ճանաչված պրոֆեսիոնալ պարուհիները նոր, անչափ ոճային տեսքով են ներկայացել։ 72-ամյա Սոֆին ուղղակի շլացրել է իր տեսքով, ոճային հագուստներով, իսկ կրտսեր Սոֆին նույնպես, ինչպես միշտ հիացնում է։

Նրա հետևորդները հաճախ են հաճոյախոսում նրան և գովեստի խոսքեր հղում մեկնաբանություններում։ Տատ և թոռ թեմատիկայում գտնվող լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։