Առավոտը սկսվեց սահմանից վատ լուրով։ Ադրբեջանը հերթական անգամ նախահարձակ գործողություններ է սկսել Հայաստանի հետ սահմանին։

Պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է, որ ժամեր շարունակ ինտենսիվ, տեղային մարտեր են ընթացել։ Ժամը յոթի դրությամբ պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է երկու վիրավորի և հինգ դեռ չճշտված զինվորների մասին։

Վերոնշյալ մարտական գործողությունների վերաբերյալ ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել նաև Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ գործողությունները սկսվել են 03։40-ի սահմաններում։ Հայտնել է նաև, որ երկու կողմից էլ կան կորուստները և այս պահին ճշտվում են տվյալները։ Այնուհետև Արծրուն Հովհաննիսյանը կատարել է ևս մեկ գրառում, որտեղ նշել է, որ մարտերը դադարել են և այս պահին հարաբերական անդորր է։

Նա մասնավորապես գրել է․ «Տավուշում և Նախիջևանյան հատվածում հարաբերական հանգիստ է, բայց ոչ մի դեպքում պետք չի մոռանալ թշնամուն։Ի դեպ՝ Ճիշտ ժամանակն է՝ սկսեք ներսից թույնն ու ատելությունը, կասկածն ու անվստահությունը։ Հայտնեք հատիկ հատիկ բոլորի տեղն ու անունները»։