Տևական ժամանակ է, ինչ համացանցային տիրույթում քննարկումները շատ են այն մասին, որ սիրված երգիչներ, եղբայրներ Տիգրան և Արտաշ Ասատրյանները վիճել են և դադարել են շփվել միմյանց հետ։

Արտաշ Ասատրյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացավ և որոշեց բացել փակագծեր, սակայն միայն հաստատեց այդ լուր, որ փոքր-ինչ վիճահարույց հարցեր եղել են։ Եվ ահա համացանցային տիրույթում այժմ խոսվում է այն մասին, որ եղբայրներն ի վերջո հաշտվել են։

Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ օրերս ամերիկաբնակ երգիչները համատեղ արված լուսանկարներ հանրայնացրեցին։ Լուսանկարներն արված են Արամ Ասատրյանի շիրիմին։

Բանն այն է, որ օրեր առաջ Արամ Ասատրյանի հիշատակի օրն էր։ Ընտանիքն արդեն տասնվեց տարի է ինչ առանց սիրելի հայրիկի է։

Տիգրան և Արտաշ Ասատրյանները Արամ Ասատրյանի շիրմաքարի առջև արված լուսանկարին կից գրել են՝ տասնվեց տարիներ։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։