Տապակած ծաղկակաղամբը պանրով և ձվով․ անչափ համեղ


Ծաղկակաղմաբն օգտակար հատկություններով բանջարեղեն է և համադրվում է շատ մթերաների հետ։ Ներկայացնում ենք ծաղկակաղամբը պանրով և ձվով տապակած ուտեստ։

Անհրաժեշտ է՝

Ծաղկակաղամբ

Բուսայուղ

Սոխ, սխտոր

Բուլղարական պղպեղ

Սամիթ

Հավկիթ

Աղ, սև պղպեղ

Ծաղկակաղամբը մոտ 5 րոպե աղաջրում կիսախաշել։ Բուսայուղում կարմրացնել կտրատած սոխը, գունավոր պղպեղները և կիսաեփ ծաղկակաղամբը: Մի քանի րոպե տապակելուց հետո ավելացնել մի փոքր ջուր։

Թավան կափարիչով ծածկել և թողնել եփվի։ Երբ այլևս ջուր չի լինի, ավելացնել մանրացված սամիթ, մի փոքրիկ սխտոր՝ ճզմած, ապա աղ անել ւև համեմել։ Աղի հարցում հարկ է ուշադիր լինել․ կողմնորոշվել ըստ պանրի աղիության աստիճանի։ Խառնել և ավելացնել հարած հավկիթ։ Միախառնել և հավելել քերած, հալվող պանիր։

Պանրից հետո չխառնել։ Կրակը թուլացնել, կափարիչը փակել և թողնել այնքան, մինչև պանիրը կհալվի։ Բաղադրատոմսը պատկանում է Սեդա Հակոբյանին։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!