Տապակա՝ բանջարեղենով և մսով․ համեղ ընթրիք ընդամենը քսան րոպեում


Ընտանիքով ընթրելն ուղղակի հրաշալի միջոց է ընտանիքի անդամների, հարազատների հետ մտերմիկ և ջերմ հարաբերություններ պահպանել, սակայն ոչ միշտ է, որ հաջողվում է հավաքվել համեղ սեղանի շուրջ,

քանի որ շատ դեպքերում ուժասպառ ենք ավարտում  աշխատանքային օրը և ընթրիք պատրաստելու համար ժամանակ և ուժ չի մնում։

Սակայն ուտեստը, որը ցանկանում ենք առաջարկել, պատրաստվում է քսան րոպեում, իսկ համն ուղղակի կհիացնի ձեզ։

Այն պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել ստորև բերված մթերքները՝

Խոզի աղացած միս — 200 գ

Հավի նրբերշիկներ — 2 հ․

Խաշած բրինձ — 1 բաժակ

Քաղցր բուլղարական պղպեղ — 1 հ․

Սոխ, գազար — 1-ական

Չոր աջիկա — 1/2 թ․գ․

Տոմատ — 1 փոքր բաժակ

Բուսայուղ

Աղ

Իսկ այն պատրաստելու համար առաջարկում ենք դիտել վարը բերված տեսանյութը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված է յուրաքանչյուր քայլ։ Բարի ախորժակ և բարի պատրաստման ընթացք ենք մաղթում։ Վայելեք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!