Տանձով աղցան․ ֆրանսիական շնչով պարուրված աղցան, որն աներևակայելի համ ունի


Գարունը փորձարկումների ու համտեսումների հիանալի շրջան է։ Այս յուրատեսակ աղցանը պատրաստելուց հետո, ցանկություն կունենաք կրկին ու կրկին այն պատրաստել։ Հավատացնում ենք, որ այն կհավանեն ձեր ընտանիքում։ Տանձն այս աղցանի հիմնական բաղադրամասն է, որն էլ ընդգծում և աղցանին հաղորդում է աներևակայելի համ։

Անհրաժեշտ է՝

Բաղադրիչներ տապակելու համար՝

1 տանձ

Շաքարավազ -1 ճ․գ․

Կարագ — 30 գ

Ընկույզ — 100 գ

Սոուս՝

Բուսայուղ — 3 ճ․գ․

Կիտրոնի հյութ — 1 ճ․գ․

Մեղր — 1 թ․գ․

Մանանեխ — 1/2 թ․գ․

Պանիր դոր-բլյու տեսակի

Ռուկոլա

Առաջարկում ենք առաջինը պատրաստել սոուսը։ Եվ այսպես, բոլոր բաղադրամասերը միացնել, միախառնել և դնել մի կողմ։

Տանձը կտրարտել և կարագի, շաքարավազի մեջ տապակել 2 կողմից, ապա տեղափոխել և նույն թավայոմ փոքր-ինչ կարմրացնել ընկույզը։

Այժմ հավաքենք համեղագույն աղցանը՝ մատուցվող ափսեում դնել ռուկոլա, շաղ տալ սոուսը, վրան դասավորել տանձը, ապա ընկույզը և պանիրը։ Լուսանկարները կարող են օգտակար լինել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!