Քաղաքական վերլուծություններ կատարող Ստյոպա Սաֆարյանը համացանցում մեծ լսարան ունի և հաճախ է հանդես գալիս գրառումներով և ներկայացնում վերլուծություններ այս կամ այն քաղաքական իրադարձության վերաբերյալ։

Այս անգամ գրառում է կատարել և ներկայացրել ընտանեկան խառնաշփոթ։ Նա մանրամասնել է և պատմել, որ աղջիկը որոշել է փիսիկ պահել տանը և հակառակը համոզել նրան չի ստացվում։

Այս որոշումից նրանց ընտանիքը խառնվել է իրար։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք որոշել են մի լավ փիսիկ գտնել և պահել։ Սաֆարյանը որոշել է այդ մասին հայտնել օգտահաշվում և օգնություն խնդրել՝ նշելով, թե ինչ փիսիկ են ուզում։

Նա մասնավորապես գրել է․ «Աղջիկս երկու ոտքը մի կոշիկի մեջ է դրել ու կատու է ուզում․․․ Տանը ահաբեկված ենք, մի բոլոլա վիճակ։

Ինչ փիսո խորհուրդ կտա՞ք (սև չի ուզում), որ և՛ խելացի լինի, և՛ գեղեցիկ լինի, անող դնող (եփող-թափող պետք չի, մազ թափող ընդհանրապես պետք չի) ու կուլտուրական։ Շատ օգնած կլինեք»։