Տաթևիկ Ադումյանը ներկել է վարսերը կապույտ գույնով և ուրախ պարում է ամուսնու հողաթափերով․ ահա թե ինչպիսին է նա նոր կերպարում․ տեսանյութ


Տաթևիկ Ադումյանը շարունակում է ակտիվ մնալ սոցտիրույթում և հետևորդներին ներկայացնել իր առօրյան, ժամանցն ու հանգիստը։ Վերջին շրջանում դեասանուհին իր ժամանակը նվիրել է շրջագայություններին և վայելում է իր հանգիստն ու ծանոթանում աշխարհին։

Օրերս դերասանուհին մի հրապարակում է կատարել, որտեղ անմիջապես աչք է զարնում նրա անչափ բարձր տրամադրությունը, որը հետևորդները կապում են նրա վարսերի նոր երանգի հետ։ Տաթևիկը ներկել է վարսերը։ Այժմ դերասանուհու վարսերը կապույտ գույնի են։

Տեսախցիկի առջև նա ցույց տալով իր վարսերի նոր երանգը ուրախ պարում է, այնուհետև հետևորդների ուշադրությունը հրավիրում է հողաթափերին, որոնք այդ պահին կրում էր դերասանուհին։

Դրանք կանաչ երանգ ունեն։ Տաթևիկը հայտնում է, որ կանաչ հողաթափերը, որոնք ինքը համադրել է կապույտ վարսերի հետ, պատկանում են ամուսնուն։

Նրա հրապարակած զվարճալի և բարձր տրամադրությամբ հոլովակը և մի քանի այլ լուսանկարներ ներկայացնում ենք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: