Վրացական խոհանոցը հիացնում է իր համեղ ուտեստներով։ Ամբողջ աշխարհում սիրում են վրացական ուտեստները և հենց համեղ սնվելու շնորհիվ էլ հանգստանալու համար հաճախ է ընտրոթյունը կան առնում Վրաստանի վրա։

Հայերը նույպես հաճախ են համտեսում վրացական համեղ ուտեստներ և կուշտ ու համեղ սնվելու համար նախընտրում հենց վրացականը։ Այդ ուտեստները գերում են իրենց համային հատկաիշներով։ Հայտնի խաչապուրին հազարավոր համեղ ուտեստներից մեկն է, որն ունի մի շարք բաղադրատոմսեր։ Ներկայացնում ենք դրանցից մեկը, որը կգերի ձեզ․ համոզված ենք։

Անհրաժեշտ է՝
Խմոր՝
Մածուն — 400 գ
Աղ — 1 թ․գ․
Սոդա — 1 թ․գ․
Ալյուր — 600 գ
Միջուկ՝
Սուլուգունի — 500 գ
Հավկիթ — 1 հ․

Խմորի բաղադրամասերի միախառնումից ստացեք փափուկ խմոր և այն բաժանեք հինգ մասերի, որից յուրաքանչյուրը կշռում է մոտավորապես 200 գ։

Յուրաքանչյուր գունդ բացել գրտնակով, մեջտեղում լցնել առատ միջուկ (քերած սուլուգունի և հավկիթի խառնուրդ)․ ապա ծածկել, գրտնակով հարթեցնել և թխել չոր, տաք թավայում՝ կրակի վրա, երկու կողմից։ Վրան քսել կարագ և մատուցել։ Անուշ լինի։