Էմմա Շաբոյանին հանրությունը ճանաչում է հեռուստասերիալներից և հասցրել է երիտասարդ դերասանուհուն սիրել։ Այժմ Էմման խնամում է իր փոքրիկին, որին զուգահեռ բավականին ակտիվ է համացանցային տիրույթում և զբաղվում է նաև բլոգերությամբ։

Էմման հումորային հոլովակներ է հանրայնացնում, որտեղ իր դերասանական կարողություններով կարողանում է ապահովել հետևորդների, երկրպագուների բարձր տրամադրությունը։

Օրերս դերասանուհին ներկայացրել է մի քանի լուսանկարներ, տեսանյութ, որոնք արվել են տարբեր միջոցառումների ժամանակ։

Միջոցառումներից մեկի ժամանակ զույգը հանդես է եկել որպես քավորական ընտանիք։

Ըստ կանոնի՝ կնքահոր և կնքամոր անունները միմյանց կողքին գրելիս՝ գրվում է մատիտով, այլ ոչ գրիչով։ Դա արվում է այն բանի համար, որ եթե կնքահայրն ու կնքամայրը ամուսնալուծվեն, հեշտ լինի անունը ջնջել կամ փոխարինել։

Էմման այս մասին հոլովակ է հանրայնացրել, որտեղ ամուսինը ոչ մի կերպ չի համաձայնվում կնոջ անունը գրիչով գրել։ Մանրամասները՝ տեսանյութում։