Քաղաքական գորխիչ Էդմոն Մարուքյանը ինչպես հայտնի է, այս գումարման ազգային ժողովում մաս չի կազմել։ Նա համապատասխան քանակի ձայներ չի ստացել։

Սակայն իր գործունեությունը հանուն հայրենիքի նա շարունակում է։ Այդ մասին հայտարարել է հենց ինքը բազմաթիվ առիթներով։ Էդմոն Մարուքյանը իր սոցհարթակում մի գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է բոլորիս համար ամենացավոտ թեմային․ գերիների դատապարտումը Բաքվում։

Այս օրերին ևս երկու հոգու դատապարտեց Բաքուն, ընդ որում՝ քսան տարվա ազատազրկման։ Դատապարտվածները Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանն են։ Գրառման ավարտին Մարուքյանը վստահորեն նշում է, որ ի վերջո բոլորին վերադարձնելու են։

Նա մասնավորապես գրել է․ «Հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին Բաքվում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման: Պետք է հստակ գիտակցենք իրողությունները և ճիշտ ուղղությամբ աշխատենք, որպեսզի ոչ մի հայ ռազմագերի Բաքվի կեղծ դատարանների նշանակած պատիժները չկրի, 6 կամ 20 տարի կամ որևէ այլ ժամկետով ազատությունից չզրկվի։

Վստահ եմ` Եվրոպական դատարանի և քաղաքական մեխանիզմների միջոցով մեր համառ աշխատանքի արդյունքում բոլորին վերադարձնելու ենք»։