Վիրավորում ստացած Երասխի գյուղապետը գրառում է կատարել


Օրեր առաջ Երասխում տեղի ունեցած կրակոցների արդյունքում տուժել էր Երասխի գյուղապետը։ Նա գտնվել է սահմանին և իրավիճակի վերաբերյալ տեղեկանալու պահին հնչել է կրակոցը և վիրավորել գյուղաապետին։

Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Հանրությունն անհնգստացած էր Ռադիկ Օղիկյանի առողջական վիճակից։ Այսօր գյուղապետը համացանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է բոլոր անհանգստացող մարդկանց առողջական վիճակի մասին։ Նա գրել է, որ գտնվում է վերականգնման փուլում։

Օղիկյանը մասնավորապես գրել է․ «Ողջույն, Հայ Ազգ, Աստծո կամոք ողջ եմ․․․ Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ, ժամանակավորապես վերադարձել եմ առօրյա գործերիս»։ Հիշեցնենք, որ երեկ Երասխում կրակահերթերը վերսկսել էին։

Բնակիչները պատմել են, որ անկախ նրանից կրակոցից վախենում են, թե ոչ, չեն պատրաստվում լքել գյուղը։

Իրենց տունն այդտեղ է և պատրաստ են մարտնչել ու պաշտպանել իրենց տունը և ապրելու իրավունքը։ Ընդ որում՝ բնակկիչները լրագրողների հետ զրուցում էին կիրակոցների ձայների ներքո։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!