Վիրահատությունից հետո չեմ կարողանում բեմ բարձրանալ․ ինչ է պատահել Գուժ Մանուկյանին


Գուժ Մանուկյանը տարիներ շարունակ ճանաչված ու սիրված այն դերասաններից է, ում հեռուստադիտողն ու հանդիսատեսը մշտապես սպասում է և ջերմորեն ընդունում։

Սակայն տևական ժամանակ է ինչ դերասանն էկրաններին չի երևում։ Հանդիսատեսը նրան է փնտրում և հետաքրքրվում, թե ուր է սիրված դերասանը։

Եվ ահա Գուժ Մանուկյանից հետաքրքրվել են նրա որպիսությամբ, գտնվելու վայրի և, իհարկե, բացակայության մասին։ Պարզվում է դերասանը վատառողջ է։

Արդեն մեկ տարի է նա էկրաններին չէ։ Դերասանն իր հիվանդության մասին խոսել չի ցանկանում և երկար տարիների կարիերայի մասին անցյալ ժամանակով է խոսում։ Նա հանդիպումներ չի ցանկանում պլանավորել։ Միայն նշել է, որ վիրահատություն է տարել, որից հետո չի կարողանում բեմ բարձրանալ։

Նշել է, որ կարոտում է բեմն ու իր հանդիսատեսին։ Գուժ Մանուկյանը 85  տարեկան է։ Սիրված դերասանին առողջություն ենք մաղթում և ուժերի շուտափույթ վերականգնում։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: