Վթարի ենթարկված բլոգեր Արսեն Հակոբյանի առողջական վիճակից նոր մանրամասներ․ հայտնում են ընկերները


Ինչպես արդեն հայտնի է՝ երեկ ավտովթար է տեղի ունեցել հայտնի բլոգերի մասնակցությամբ։ Հայտնի անձը Արսեն Հակոբյանն է, ով վթարի հետևանքով գլխի վնասվածք է ստացել և կորցրել գիտակցությունը։

Վթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Դեպքի վայր է անմիջապես հասել Գագիկ Շամշյանը։ Արսենը շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքից ժամեր անց բլոգերի ընկերները հայտնեցին, որ  Արսեն Հակոբյանը գիտակցության է եկել և բարբեխտաբա նրա ուղեղը և ողնաշարը չեն  վնասվել, նա վիրահատության է ենթարկվել։

Իսկ առավոտյան տվյալների համաձայն՝ բլոգերի վիճակը ողջ գիշերվա ընթացքում կայուն է եղել, կրկիտիկական վիճակներ չեն գրանցվել։ Բոլորն աղոթում են նրա առողջության և կյանքի համար։ Արսեն Հակոբյանն այժմ գտնվում է հիվանդանոցում և պայքարում է կյանքի համար։

Ընկերները պնդում են՝ նա ուժեղ է և անպայման կհաղթահարի։ Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում Արսենին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!