Այսօր՝ օգոստոսի քսաներեքին, 90-ականներից սիրված երգչուհի Արմինկայի ծննդյան օրն է։ Երգչուհին այսօր դարձավ 49 տարեկան։

Արմինկան երգարվեստում է դեռևս 90-ականներից և մշտապես իր ուրույն տեղն է ունեցել հայ էստրադայում, եղել յուրօրինակ և ներկայացրել իր ոճին հարիր ստեղծագործություններ, որոնք սիրվել են շատերի կողմից, հիշվել, դարձել հիթեր։ Արմինկայի երգացանկում կան երգեր, որոնք այսօր էլ հիշում ու երգում են նրա երկրպագուները։

Նա ունի մեկ որդի, ում հետ մշտական բնակություն է հաստաել Ամերկայում, սակայն ինչպես ինքն է շատ հաճախ նշում՝ մտքով ու հոգով և սրտի բոլոր լարերով կապված է հայրենիքին։

Վերջերս նա Հայաստանում էր և վայելում ու կարոտն էր առնում հայրենիքի ամեն թուփ ու ծառից։ Ծննդյան օրվա առիթով երգչուհին հրապարակում է կատարել․ նա հանրայանցրել է մի լուսանկար, որին կից գրել է․ «Վերջին տարիս 40-ների մեջ։ Բարև,49 տարեկան»։

Շնորհավորում ենք երգչուհուն և լավագույնը մաղթում։