«Վերլուծաբանը փաստերով ապացուցում էր, որ Բայրաքթարը շատ անօգնական է դառնում, երբ իր դիմաց․․․»


Վահրամ Միրաքյանը գրում է․ «Պшտերազմից հետո մի վերլուծաբանի նյութ էի նայում այն մասին, թե ինչքանով վտանգավոր են Բայրաքթարները, որոնք կարևոր դեր ունեցան Ադրբեջանի հաղթանակի հարցում: Էդ վերլուծաբանը փաստերով ապացուցում էր, որ Բայրաքթարը շատ անօգնական է դառնում, երբ իր դիմաց ժամանակակից բանակ է, ոչ թե «պապուասների բանակ» (իր բառերով եմ ասում):

Այսինքն ժամանակակից էշելոնացված ՀՕՊ-ի, ՌԷՊ զորքերի, գրագետ պաշտպանության կազմակերպման պարագայում Բայրաքթարը վերածվում է միջին արդյունավետության զինատեսակի, բայց շատ ահարկու է քրդական խմբավորումների, սիրիական խմբավորումների կամ հայկական բանակի համար, որոնց ընդհանրացված «պապուաս» էր ասում:

Իր խոսքերի հիմնավորումը մենք տեսանք մեր սահմանի շատ ճակատների օրինակով, որտեղ զուտ գրագետ պաշտպանության կազմակերպման արդյունքում (նույնիսկ առանց ժամանակակից ՀՕՊ միջոցների) իրենք իրենց Բայրաքթարներով չկարողացան հաջողության հասնել: Օրինակ Եղնիկներում, Քարվաճառում, Մրտունիում և այլն:

Մասնագիտական մանրուքների մեջ չմտնելով ասեմ, որ ամեն դեպքում մենք չունենք Բայրաքթարի դեմ պայքարի սեփական արդյունավետ միջոց, որի հիմնական պատճառներից մեկը սեփական գիտուժի հիման վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացումն բացակայությունն է:

Ինչու էս պատմությունը հիշեցի: Որովհետև կառավարությունը հերթական անգամ մերժում է գիտության ֆինանսավորման ավելացման Գիտուժ նախաձեռնության պահանջները: Հերթական աբսուրդներից, որն անընդունելի է, եթե ուժեղ պետություն ունենալու տեսլական ունեն կամ ցանկություն ունեն: Եթե»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!