«Վե՞րջ, կեցցե ուրախությունը, երաժշտությունը, հրավառությունը, դե իհարկե, կյանքը շարունակվում է»․ Դիանա Գրիգորյան


Դիանա  Գրիգորյանը ակտիվ է համացանցային տիրույթում և հաճախ է ներկայիս իրողությունների վերաբերյալ հայտնում իր կարծիքն ու տեսակետները, երբեմն դժգոհում ներկայիս իրավիճակից և երբեմն էլ գոհանում իր հայրենիքով։

Նրա գրառումներում հիմնականում կարելի է հանդիպել հայրենասիրական մտքեր։ Դիանան կարեկցող և հայրենակիցների կողքին մնացող հանրային դեմքերից է։

Նա հազարավոր հետևորդներ ունի, որոնք մեկնաբանութուններում հիանում են սիրելի սցենարիստով և նշում, որ սպասում են նրա գրառումներին, որտեղ կա միտք և բովանդակոյւթյուն։

Հայտնի սցենարիտին կարելի է նաև ինչ-որ չափով ճանաչել նրա հեռուստապատումներից, սերիալներից, որտեղ արծարծված են ներկայիս հայտնի շատ իրողություններ։ Դիանա Գրիգորյանն այս անգամ անդրադարձել է երկօրյա սգին և առհասարակ կյանքի շարունակական լինելուն և անարդար լինելուն։

Սցենարիստը գրել է․ «Հիմա ի՞նչ, վե՞րջ, կեցցե ուրախությունը, երաժշտությունը, հրավառությունը։ Դե իհարկե, կյանքը շարունակվում է։ Ու այսպես միշտ․․․ «Կույր աշխարհ»»։


Понравилась статья? Поделиться с друзьями: