«Վարչապետն ասել է՝ երկու ձեռքս կկտրեմ՝ թույլ չեմ տա գեթ մեկ քվե կեղծվի»․ Արայիկ Հարությունյան․ տեսանյութ


ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Հրայր Թամրազյանի հետ զրույցում մի քանի հետաքրքրական հարցերի պատասխաններ է հնչեցրել։

Զրույցի սկզբում խոսել են ընտրակեղծիքների վերաբերյալ, ինչին ի պատասխան Հարությունյանը պատմել է, որ վարչապետն ասել է․ «2 ձեռքս կկտրեմ՝ թույլ չեմ տա գեթ մեկ քվե կեղծվի»։ Հարրությունյանի խոսքով՝ հենց այդպես էլ եղել է։ Խոսել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին, ինչը վերջին շրջանում բավականին շատ է քննարկվում։

Վերջին շրջանում Երևանի քաղաքապետը կարծես չի երևում, ինչն էլ հիմք է հանդիսացել տարաբնույթ խոսակցությունների։ Խոսում են Մարությանի մոտալուտ հրաժարականի մասին։ Այս մասին Արայիկ Հարությունյանը  ցավ ու ափսոսանք է հայտնել Մարությանի նման կեցվածքի համար։

Ընդգծել է, որ վերջինս նախընտրական փուլում չի աջակցել ՔՊ-ին, նաև շեշտել է, որ Մարությանը քաղաքապետ ընտրվեց մեծամասամբ ՔՊ-ի շնորհիվ։

Անկեղծորեն հայտնել է, որ ներկայումս իրենց թիմում քաղաքապետի հետ կապված քննարկումներ չկան, սակայն ապագայում պետք է այնպես արվի, որ քաղաքը և քաղաքային իշխանությունը չտուժի։ Այս և այլ մանրամասների մասին կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!