Վարունգով ամառային աղցան․ բաղադրատոմս


Վարունգով և սոխով աղցան․ ամառային ամենակիրառելի ուտեստներից մեկն է և՛ աշխարհում, և՛ Հայաստանում։ Այն թարմեցնում է՝ վարունգի շնորհիվ և յուրահատուկ համ հաղորդում սոխի բույրի օգնությամբ։ Ահա հեշտ բաղադրատոմսով հետաքրքիր աղցանը։

 Աղցանի համար անհրաժեշտ է․
Վարունգ
Աղ և թարմ աղացած սև պղպեղ
Խնձորի քացախ
Ձիթապտղի յուղ
Մայոնեզ
Մեղր
Թարմ մաղադանոս և սամիթ
Թարմ սխտոր
Թարմ սոխ

Պատրաստման եղանակը
Վարունգները՝ մաքրած կամ ոչ, կտրատել, տեղադրել մաղի մեջ։ Աղ անել և հավասարաչափ խառնել՝ առանձնացնելով կտորները, որպեսզի աղը տարածվի վարունգների վրա։ Տեղափոխել սառնարան՝ 30-60 րոպեով։
Մինչ վարունգներով մաղը սառնարանում է, կարելի է պատրաստել սոուսը։ Խորն ամանի մեջ խառնել խնձորի քացախը, ձիթապտղի յուղը, մայոնեզը, մեղրը, մանր կտրատած սամիթն ու մաղադանոսը, մանր կտրատած կամ ճզմած սխտորը և սև պղպեղը։ Լավ խառնել և թողնել մինչ կսառչի։
Սոխը, որը նախընտրելի է լինի կարմիր, կտրատել, դնել մաղի մեջ և սառը ջրի տակ շատ լավ լվանալ, որ հոտը և համը մեղմանա։ Սառնարանից հանած վարունգը սրբել՝ օգտագործելով թղթե սրբիչները։
Մեծ ամանի մեջ միավորել վարունգը, սոխը և սոուսը։ Լավ խառնել և թողնել 5 րոպե։ Պատրաստ է մատուցման համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!