Վարդավառը Հայաստանում և Հայաստանից դուրս․ Ֆրանսիայի դեսպանի գրառումն օրվա հետ կապված և օրվա հետաքրքիր դրվագները․ տեսանյութ


Վարդավառը հայ եկեղեցու տաղավար տոներից մեկն է։ Այն Հայաստանում մեծ ուրախությամբ ու մեծ հրճվանքով է տոնվում։ Տոնը հատկապես սիրված է երեխաների կողմից։

Միմյանց վրա ջուր լցնելն անասելի ուրախություն  է պարգևում երեխաներին, դեռահասներին և ինչու ոչ նաև մեծահասակներրին։ Երեկ մայրաքաղաքն ամբողջությամբ ջրի մեջ էր։ Բոլոր այգիներում , շենքի բակերում և իհարկե Հանրապետության հրապարակում ջուր էր և ծիծաղ ու բերկրանք։

Ներկայացված լուսանկարներում երևում է, որ տոնակատարությանը միացել են նաև Երևանի քաղաքեպատարանի երեսուն ջրցան մեքենաները։ Եկեղեցական հայկական այս տոնին է անդրադարձել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Նա համացանցային իր հարթակում մի գրառում է կատարել, որտեղ Հայաստանով անցնող ֆրանսիացիներին զգուշացրել է, որ օրվա խորհրդի հետ կապված՝ ջրվելը նորմալ է և  անխուսափելի։ «Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է»,- գրել է Լաքոթը։

Իսկ ահա Սանահինում հայկակա եկեղեցու բակում հայ պատանիները դհոլ են նվագում և հայկական հնչյունների ներքո հայ պարմանուհիները տոնական օրը համեմում են հայկական գեղեցիկ պարով։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!