Վաչե Ամարյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել. «Սև աչքեր»


Վաչե Ամարյանը հանդես է եկել նորությամբ: Ինչպես իր հրապարակումներում խոստանում էր, նախօրեին նա ներկայացրել է նոր գործ, որը ինչպես ինքը՝ երգիչն է բնորոշում, իր ձեռքի աշխատանքն է: Ներկայացված նոր պրեմիերան դուետային կատարում է:

Վ. Ամարյանը հանդես է գալիս Գայա Աբրահամյանի հետ: Երգը սիրո, ավելի ճիշտ սիրելիի մասին է, գովերգում է սիրելիի արտաքին գրավչություններն ու սև աչքերը:

Երգի խոսքերի հեղինակը Նարեկ Ստամբոլցյանն է: Երգը Վ. Ամարյանը մատուցել է գունագեղ ու գեղեցիկ անցումներով հետաքրքիր տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակում հիմնականում էկզոտիկ տեսարաններ են, խնջույքի ու զվարճանքի կադրեր:

Երգն ու տեսահոլովակն իրենց ռիթմիկայով ու գունագեղ պատկերներով տրամադրություն են բարձրացնում: Թերևս, սա է պատճառը, որ ժամեր առաջ հանրայնացված տեսահոլովակն արդեն բավականին ջերմ արձագանքներ է ստացել:

Երգչին շատ է հետաքրքրում իր հետևորդների կարծիքն իր նոր ստեղծագործության վերաբերյալ: Վ. Ամարյանի նոր գործը կարող եք ունկնդրել ստորև՝ թողնելով ձեր կարծիքը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!