Վայելեք Արկադի Դումիկյանի նոր, անչափ գեղեցիկ ստեղծագործությունը


Արկադի Դումիկյանն այն հայ արտիստներից է, ով անչափ սիրված և ընդունված է հանրության կողմից։ Երգչի երկրպագուները մեծ անհամբերությամբ են սպասում Արկադիի նոր ստեղծագործություններին, որոնք մեկը մյուսից հրաշալի են։

Արկադի Դումիկյանը բավականին ակտիվ աշխատանքայի պրոցեսի մեջ է և հաճախակի է նոր ստեղծագործություններով հանդես գալիս և սպասված անականկալներ մատուցում իր երկրպագուներին։

Եվ ահա երգիչը նոր երգի պրեմիերայով է հանդես եկել։ Նոր աշխատանքը կոչվում է Լույս աղջիկ։ Երգի խոսքերը և երաժշտությունը հեղինակել է Վարդան Գալստյանը։

Այն սիրեցյալի մասին է, նրա հանդեպ տածած սիրո և կարոտի մասին։ Երգը Արկադիի ոճի մեջ է, իսկ թավշյա ձայնը լրացնում և ստեղծում է հրաշալի մի ստեղծագործություն։

«Արևից վեր, վեր, վեր մի աշխարհ սեր, որ ջերմանան սիրող սրտերը մեր։ Արևից վեր, վեր, վեր, ծովի չափ սեր, որ միշտ վայելեն աչքերը մեր»,- հնչում են երգի բառերում։ Գեղեցիկ այս ստեղծագործությունն առաջարկում ենք վայելել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: