Վաճառքի է հանվել շքեղ քարանձավ-հյուրանոցը


Վաճառքի է հանվել աշխարհի ամենաշքեղ քարանձավը։ Յուրահատուկ տունը գտնվում է Արքանզաս նահանգի Բեքհեմ Քրիք Քեյվ Լոջ ժայռում։ 19-րդ դարի 80-ական թվականներից մասնագետներն ուսումնասիրել են քարանձավը, 20-րդ դարում՝ Սառը պատերազմի թվերին, այն կահավորվել է որպես զինվորական ապաստարան, իսկ մի քանի տասնյակ տարիներ անց այն վերածվել է շքեղ հյուրանոցի։ Մեկ գիշերվա համար գներն սկսվում են 1200 ԱՄՆ դոլարից։ Հյուրանոցի մենեջեր Ռեյն Դևիդսոնը խոստովանում է, որ որպես հյուրանոց այն օգուտ չի բերում, քանի որ սպասարկման համար շատ գումար է ծախսվում։

Քարանձավը երկու հարկանի է՝ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Քարանձավն ունի 4 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր լոգասենյակով, հյուրասենյակով և ժամանակակից կահավորված խոհանոցում։ Քարանձավում կա նույնիսկ բնական ջրվեժ։

ինչպես նաև բնական ջրերով ջեռուցում, ձկներով ջրավազան, նույնիսկ ուղղաթիռի հարթակ։ Հյուրանոցի սենյակի պատերը մշակված չեն․ պահպանված է քարանձավի բնական քարը և աղային կուտակումները։ Շինարարները, հյուրանոցը կառուցելու ընթացքում, գրեթե չեն ձևափոխել քարանձավի բնական տեսքը։ Շքեղ քարանձավի գինը 2,75 մլն ԱՄՆ դոլար է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!