«Վաղուց դադարել եմ զարմանալ անբարոյականության «պերեդոզների» վրա․ Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան հաշվում գրառում է , որտեղ անդրադարձել է մի իրավիճակի, որն ասես սեպ է խրում արցախցի հայաստանցի հարաբերությունների միջև։

Զոհրաբյանն այն գրառել է «էս անամոթ սելեկցիան դադարեցրեք» վերտառությամբ։ Գրել է, որ գերիների վերադարձից հետո արշավ է սկսվել, թե նրանց շարքում արցախցիներ չկան։ Երևույթը Զոհրաբյանը որակել է «անամոթ արշավ»։ «Դադարել եմ զարմանալ անբարոյականության «պերեդոզների» վրա, երբ զոհված, գերեվարված զինվորի «զտում» են տեղանքով, բայց փոքրիկ «սպռավոչկա» կատարեմ»,- գրել է նա։

Այնուհետև ներկայացրել է տվյալներ՝ որքան են զոհվել, գերեվարվել և տուժել Արցախից։ Զոհրաբյանը մասնավորապես գրել է, որ փոքրիկ Արցախից, հաշվի առնելով բնակիչների քանակը, 750 արցախցիներ են զոհվել, 163-ը՝ վիրավորվել, անհետ կորել՝ 93-ը, իսկ գերությունից վերադարձել են քսաներեքը։

Նաև ներկայացրել է, որ պատերազմական օրերին երկու արցախցի մորթվել է Հադրութի եկեղեցում, մի կնոջ քառատել են, ով մտավոր խնդիրներ է ունեցել, սպանվել է նարեկագետ Վահրամ Լալայանը, գլխատվել են 2 տարեց տղամարդիք։ Զոհրաբյանն ամոթանք է տվել և հորդորել դադարեցնել այդօրինակ արշավը։

Ընդգծել է, որ չկան արցախցիներ, կապանցիներ, արարատցիներ, կան միայն հայ զինվորներ, որոնց հանդեպ ունենք պարտավորվածություն՝ տուն վերադարձնել։ Մեկնաբանություններում Զոհրաբյանի հետ համաձայնել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք խիստ դատապարտել են վերոնշյալ երևույթը և համարել արատավոր։


Понравилась статья? Поделиться с друзьями: