Արմեն Մուրադյանը շարունակում է ներկայացնել Զինվորի տան առօրյան և անկեղծորեն հպարտանալ ու ոգևորվել Զինվորի տան բնակիչների առաջընթացներով, նոր ձեռքբերումներով ինչպես առողջության ոլորտում, այնպես էլ անձնական։

Եվ իսկապես անչափ ուրախալի է, երբ հաշմանադամ դարձած երիտասարդը ապրում է և աչքերը կրկին փայլում են։ Եվ ահա Արմեն Մուրադյանը ներկայացնում է հերթական զինվորի ամուսնության լուրը։

Նա մեծ ուրախությամբ հայտնում է, որ Դավիթը վաղը ամուսնանում է Ռոզայի հետ։ Դավիթը Ռոզային անվանում է իմ երկրորդ ես։ Նրանց սերն անչափ գեղեցիկ է։ Իսկ Ռոզան պատմում է, որ միշտ փնտրել է այն տտղամարդուն, ով իրենից խելացի կգտնվի։

Եվ ահա Ռոզան ծիծաղելով պատմում է, որ մայրիկին հենց այդպես էլ հայտնել է Դավիթի մասին․ «Մա՛մ, գիտես չէ՞, ինձանից խելացի տղայի եմ սիրահարվել»։ Ռոզան պատրաստ է կիսել ցավն էլ, ուրախաություն էլ։ Դավիթի կողքին նա իրեն զգում է պաշտպանված։ Արմեն Մուրադյանն այս մասին գրել է․ «Վաղը մեր Դավիթն ամուսնանում է։

Զինվորի տուն ընտանիքում տոն է։ Մենք մեր առաքելությունը կատարված ենք համարում, երբ մեր տղաները երջանիկ են»։