«Վախեցած ժողովուրդն ուզում է լքել գյուղը, իսկ իշխանությունները…» Ստյոպա Սաֆարյան


Ստյոպա Սաֆարյանն ուշագրավ հրապարակում է հանրայնացրել՝ տեղեկացնելով հայկական կողմի գրաված նոր դիրքից այն կողմ գտնվող Աղդամ գյուղի բնակիչների այսօրվա գործողությունների մասին:

Ս. Սաֆարյանը, մեջբերելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, նախ ծաղրելով նշում է, թե հակառակ կողմից տեղեկացնում են, որ գյուղացիները մեքենաներով և տնային, առօրյա հագուկապով ցանկանում են բարձրանալ դիրքեր՝ հետ բերելու կարևոր կորուստը, հետո հավելում է նաև իր իմացած տեղեկությունը:

Ս. Սաֆարյանը հայտնում է, թե իմացել է, որ գյուղացիները ցանկացել են հեռանալ գյուղից, քանի որ վախեցել են հետագա գործողությունների ընթացքից: Սակայն իշխանական ներկայացուցիչները նրանց թույլ չեն տալիս դա անել, իսկ գյուղացիների ակտիվացումը լրատվամիջոցներում այլ կերպ են մատուցում:

Քիչ առաջ Արծրուն Հովհաննսիյանը նոր տեղեկություն հանրայնացրեց՝ հայտնելով, որ Բերդում մեր կողմից վիրավորներ չկան, իսկ հակառակորդ կողմը վստահաբար նոր զոհեր է տվել, ինչի մասին շուտով կհայտնեն նաև նրանք:

Ս. Սաֆարյանի ուշագրավ հրապարակումը ներկայացված է ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!